• Latest news

Չինացի բժիշկը հեռացրել է պացիենտի ուռուցքը 5 000 կիլոմետր հեռավորությունից. Naked Science

5 օգոստոսի, 2024  10:26

Չինացի բժիշկ Լո Ցինցյուանը ռոբոտի օգնությամբ հեռացրել է պացիենտի թոքի ուռուցքը, հիվանդ կինը բժշկից հեռու էր հինգ հազար կլիոմետր։ Այս մասին տեղեկացրել է Naked Science-ը։

Վիրահատության պահին բժիշկը Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքում էր, իսկ կինը՝ Քաշգար գավառում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւմուտքում (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջան)։ Նրանց միջեւ տարածությունը հինգ հազար կիլոմետր էր։ Վիրաբուժական ռոբոտը բժշկին թույլ է տվել հաջողությամբ հեռացնել կնոջ թոքի ուռուցքը։

Ռոբոտացված համակարգերը թույլ կտան հազարավոր մարդկանց երկրի հեռավոր անկյուններում բժշկական օգնություն ստանալ, նշել է բժիշկը։

Մինչ այդ բժիշկները փրկել էին մի ռուս կնոջ, որի ուռուցքը քայքայել էր ողը եւ ճնշում գործադրել ողնուղեղի վրա։ Վիրահատությունն իրականացրել են Նովոսիբիրսկի վիրաբույժները։ Կինը տառապում էր գլխացավով, վերջույթների թմրածությամբ եւ կլլման ու խոսելու դժվարությամբ։ Բժիշկները հեռացրել են նրա պարանոցի խոշոր ուռուցքը եւ իմպլանտով փոխարինել քայքայված ողը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll